Wednesday, December 2, 2015

Լևոն Շանթ «Հին աստվածներ»

Լևոն Շանթ «Հին աստվածներ»



1. «Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը։

Դրամային հերոսներն ապրում են երկու աշխարհում՝ իրականության և պատրանքների և որքանել նրանք իրենց աղոթքներով փորձում են հեռու մնալ աշխարհիկ կյանքի գայթակղություններից, չեն կարողանում հաղթահարել դրանք։ Դրամայի այս երկու կերպարների բնութագիրը կազմելու համար պետք է անդրադառնալ նրանց երկխոսություններին։ Հենց այստեղ է երևում անցած, բայց մշտապես ապրող նրանց սիրո բնութագիրը։ Իշխանուհուն հանդիպելուց հետո Վանահայրը երկվություն է ապրում։ Կյանքի վերջին տարիներին աշխարհիկ կյանքից ընդմիշտ հեռացած Վանահայրը սռիպված է ինք իրիեն խոստովանել, որ իշխանուհին է իր համար եղել ապրելու իմաստը։
2. Դրամայից դո՛ւրս գրեք այն դրվագը, որտեղ երևում է Սեդան, և մեկնաբանեք, թե ինչպիսի կերպար է նա՝ իրական ,աներևույթ,ցնորք…։
Աբեղայի գիտակցական կյանքն անցել է մեծ աշխարհից կտրված անապատում։ Մյուս վանականներից նա տարբերվում է իր բարի ու մեղմ բնավորությամբ, առաստված ունեցած հավատով նա փրկում է իշխանադուստր Սեդային և հայտնվում ծանր մտատանջությունների մեջ. մի կողմից նա խախտել էր վանական կյանքի սրբազան օրենքը, մյուս կողմից՝ նրա աչքի առջև բացվել էր աշխարհիկ կյանքի գեղեցկությունը։ Բոլորը մերժում են նրան, և նրա միակ լուսավոր կետը երազների մեջ Սեդային ժամանակ առ ժամանակ հանդիպելն է, նրա խոստովանությունները լսելը։ Արգելված պտուղը քաղցր է սկզբունքով, որքան Աբեղայի սերը մերժվում է վանական աշխարհի կողմից այնքան նա ավելի է տենչում դեպի հեթանոս աստվածներ ազատությունների, սիրո վայելքի ազատությունը։ Սեդային հանդիպելու համար նա իրեն նետում է ծովը՝ հաստատելով աշխարհիկ կյանքով ապրելու իր վերջնական որոշումը։
3. Տեսլական, պատրանքային ի՞նչ կերպարներ են հանդես գալիս դրամայում։
Կյանքից ճակատագրի բերումով իրականության և երազների աշխարհում հայտնված հերոսները չեն համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին, նրանցից յուրաքանչյուրը՝ Վանահայրը, Իշխանուհին Ճերմակավորը, կույր Վանականը, Աբեղան մեկ-մեկ հետ են նայում ու արտահայտում իրենց կարծիքն ու վերաբերմունքը այդ աշխարհների մասին։
1. Ի՞նչ իրադարձության մասին է պատմվում «Հին աստվածներ»դրամայի հենց սկզբում։
Իշխանուհու հովանավորությամբ եկեղեցու շինարարության։
2. Ընդգծե՛ք ճիշտ պատասխանը. Աբեղան և Սեդան հանդիպում էին՝
Աբեղայի երազների ու պատրանքների մեջ։
3. Ի՞նչ է պատասխանում Վանահայրը Աբեղային, երբ վերջինիս խոստովանում է իր գայթակղությունը։
Նայել երկնքին, քանի որ երկինքը բնության միտքն է։