Monday, October 5, 2015

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը


Ինչպիսի
միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը:

Մենք
 ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում՝ որը ունի 2 միլիոնից ոչ ավելի  բնակչություն և այդ հանգամանքնել չի ազդում շրջակա միջավայրի վրա դրական՝ քանի 
որ աղտոտված է քաղաքների կամ գյուղերի օդային ավազանները: Հայաստանի
Հանրապետությունում գրանցված է 560,000 ավտոմեքենա որը շատ մեծ թիվ է 2
միլիոնանոց երկրի համար, նրանց արտանետած ծուխը գերխնդիր է հանդիսանում 
Հայաստանի բնակիչների համար: Շրջակա միջավայրի որակը շատ վատ վիճակում է: 
Մթնոլորտը,ջրոլորտը ու մյուս «ոլորտները» ոչ ամբողջությամբ, բայց մասամբ 
աղտոտված են, հետևաբար՝ բոլորս, առանց բացառության, ապրում ենք աղտոտված
միջավայրում: Հայաստանի Հանրապետության դեմ կան շատ խնդիրներ՝ որոնցից 
գլխավորը Սևանա լիճ աղտոտումն է որից ել աղտոտվում է Հրազդանը՝ որը հասնում է 
Երևան: Մյուս կարևորխնդիրներից է նաև Արարատյան Դաշտավայրի ստորգետնյա 
գրերի հարցը՝որը սկսել է վերջանալ: Այս հանգամանքը հաշվելով ես 20 բալանոց համակարգում Մեր շրջակա միջավայրը կնշանակեի 7-10 բալ:   

Ինչպես
է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:

Գոյություն
  ունի միջավայրի աղտոտման երեք տեսակ՝ կենսաբանական, քիմիական և 
ֆիզիկական: Սկսեմ նրանից, որ  մարդու առողջության վրա ազդում է շրջակա միջավայրում
տեղի ունեցող բոլոր փոփոխությունները օրինակ՝ ջերմաստիճանի կտրուկ աճը:
Աղմկոտ միջավայրը նույնպես աղտոտվածություն է, այն նույնպես բացասական է 
անդրադառնում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Այն կարող է մարդկանց մոտ առաջացնել գլխապտույտ, գլխացավ, նաև բացասական ազդել
լսողության վրա: Ինձ վրա բացասաբար է ազդում շրջակա միջավայրի ախտոտվածությունը։ Մթնոլորը ամենաշատ աղտոտող նյութը ածխածնի օքսիդն է` CO-ն: Երկրագնդի մթնոլորտն աղտոտող CO-ի ընդհանուր քանակը հասնում է 75%-ի։CO-ի պարունակությունը բարձր է խոշոր քաղաքներում,իսկ քաղաքի ներսում էլ` փողոցների 
խաչմերուկներում, որտեղ ավտոմեքենաների կուտակումներեն լինում:

Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Շրջակա միջավայրի վերահսկողությունը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է և հասարակության և պետության, օգնությունն ու աջակցությունը։ Կարելի է սահմանել տուգանք՝ վստահ եմ, որ դրանից հետո միանգամից կկրճատվի այն մարդկանց թիվը, որոնք աղբը նետում են գետնին կամ մեքենաի պատուհանից դուրս։ Կարելի է նաև տարանջատել աղբը ապա վերամշակել այն, ինչպես անում են շատ զարգացած երկրներում:

Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:

Իմ տարիքում դժվար է ասել թե կոնկրետ ինչ կարող եմ անել բնության պահպանման համար, բայց ավելի մեծ տարիքում ես կարող եմ մասնակցել բնապահպանական հավաքներին, և պաշտպանել բնությունը, և տարբեր տեսակի բնության դեմ կատարվող քայլերը: