Saturday, December 5, 2015

Էկոհամակարգերի հիմնախնդիրը


1. Ձեր
կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները:

Էկոհամակարգը
- բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։ Էկոհամակարգը բիոտիկ և աբիոտիկ
միջավայրերի ամբողջություն էորոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտորին մասնակցում են պրոդուցենտներըկոնսումենտները և ռեդուցենտները:Դրանք առաջացնում են անօրգանական նյութեր,որոնք էլ իրենց հերթին կարևորագույն նշանակություն ունեն կենդանի օրգանիզմների համար:


2. Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունեն նրանք:

Մեզ
շրջապատող էկոհամակարգի վառ օրինակ է ջրավազանըՆրանում բնակվող ձկների,բույսերի հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։

3. Ինչպես
է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդու
տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրներըարոտավայրերըանասնապահական տարածքները, բանջարանոցները, մարգագետինները և այլնՄարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:
Սակայն այս ամենից բացի մարդը նաև մեծ վնասներ է պատճառում էկոհամակգին, որոնք մեծ մասսամբ դառնում են էկոլոգիական աղետների պատճառ: