Sunday, December 4, 2016

Չապլինի նամակը դստերը - վերլուծություն

Չապլինը իր նամակով, արտահայտում էր իր կարոտը, աղջկան ում երկար ժամանակ չէր տեսել։ Նա պատմում է, թե ինչպես իրեն փոքր ժամանակ հեքիաթներ է պատմել, և թե ոնց է ցանկացել, որ իր դստրիկը դերասանուհի կամ պարուհի դառնա։ Նամակով նա խրատում է աղջկան, որպեսզի նա լինի հպարտ և ինչ բարձունքների էլ իր արվեստում
չհասնի, չգոռոզանա և մարդկանց վերևից չնայի։ Չէ որ, նրա աղջիկը նույնպես կրելու է Չապլին ազգանունը, և նա պետք է հոր պես բարձր պահի այն։ Ինչպես նաև, նամակի հետ մեկտեղ, ուղարկեց բանկային չլրացված չեկ, աղջկա ծախսերի համար։ Հոր խնդրանքով, Ջերալդինան ամեն երրորդ ֆրանկը, պետք է բաժաներ անտուն աղքատներին։ Չապլինի նամակում գրված խոսքերից ելնելով, կարելի է ասել, որ նա չէր ձգտում լինել հրեշտակ, նա փորձում էր պահպանել իր մարդկային հատկությունները։