Thursday, May 19, 2016

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

29.8 հազար կմ2 տիպիկ լեռնային տարածք, բնական պայմաններն էլ՝ խիստ բազմազան: Չնայած նրան, որ տարածքը լեռնային է (ենթադրվում է, որ խոնավ կլիմա կլինի տվյալ տարածքում), բայցարի ու տես, որ կլիման չորային է: Խոսքս, իհարկե, Հայաստանի մասին է:

Գիտնականների կարծիքով Հայաստանը բուսատեսակների բազմազանությամբ երկրագնդի հազվադեպ շրջաններից է: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բուսատեսակները հասնում են 3500-ի: Այսպիսի բազմազանությունը բացատրվում է տեղանքի աշխարհագրական դիրքով: Պատկերացնո՞ւմ եք էս պուճուր Հայաստանի տարածքում են Կովկասի բուսատեսակների կեսը, ընդ որում Հայաստանը զբաղեցնում է Կովկասի 1/7-րդ մասը:

Բացի բուսատեսակների մեծ բազմազանությունից, հանրապետության տարածքը բնութագրվում է նաև էնդեմիկ բուսատեսակների բազմազանությամբ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհը գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության տարածքում աճող բնական բուսատեսակների զգալի մասն ունեն բուժիչ նշանակություն, որոնք օգտագործվել են անհիշելի ժամանակներից: Քանի որ ՀՀ տարածքը աչքի է ընկնում նաև լեռնային ռելիեֆով, ուստի միանգամայն տրմաբանական է, որ անասնապահության առաջատար ճյուղը համարվում է ոչխարաբուծությունը: Առանձին տարիներին դրանց գլխաքանակը հասել է մինչ 2 մլն-ի:

Հայաստանի Հանրապետության տարածքում կան բազմաթիվ բուսատեսակներ և այլ բնական ռեսուրսներ, որոնք իրենցից գիտական մեծ նշանակություն են ներկայացնում, սակայն դրանք հիմնականում ոչնչանում են ամենատարբեր պատճառներով:

Կարծում եմ հենց այս բազմազանությունն էլ կարող է խթանել պետության զարգացմանը:

Իսկ հիմա, մի քիչ խոսեմ ընդհանրապես մարդու սպառողական մտածողության և Հայաստանի ռեսուրսների օգտագործման մասին:

Ընդհանրապես մարդու վերաբերմունքը բնական միջավայրի նկատմամբ ի սկզբանե եղել Է սպառողական, այդ միջավայրի ինքնազարգացման և ինքնավերականգնման միջոցով «բուժվել են» մարդահարույց վնասները։ Այժմ մարդու ակտիվ ներգործությունը բնական միջավայրի վրա այնպիսի ծավալներ Է ընդունել, որ խախտվել Է ինքնակարգավորման ու ինքնազարգացման ընթացքը (վերջին 30 տարվա ընթացքում բնությունից կորզվել և օգտագործվել Է այնքան նյութական պաշար, որքան նախորդ 5000 տարվա ընթացքում, կարծում եմ սրանք բավականին վախենալու թվեր են

Իսկ Հայաստանում բնության վրա ներգործության հետևանքով փոփոխությունների մակարդակը համապատասխանում է բարձր քաղաքակենտրոնացված և զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներին։
Հանրապետության տարածքի 12, 7%-ն անտառածածկ Է, իսկ 46, 8%-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ։

Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։

Փորձեմ թվարկել այն հիմնական խնդիրները, որոնք առաջանում են ՀՀ-ում բնօգտագործման հետևանքով.

Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց ձևադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ:

Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։

Անտառների անկանոն հատումների պատճառով շատ կաթնասուններ (օրինակ՝ կզաքիսը, հնդկական մացառախոզը, գորշ արջը, մուֆլոնը, անտառային կատուն և այլն) լքել են իրենց բնական կենսավայրերը։

Անտառների ոչ ճիշտ շահագործման հետևանքով արագանում ու խորանում են հողերի էրոզիան, անտառային գետերի ու ջրամբարների տղմակալումն ու «ծաղկումը», խախտվում անտառի ջրագրական ռեժիմը։

Զգալի բացասական ազդեցություն Է գործում լեռնահանքային արդյունաբերությունը: Կուտակված արդյունաբերական թափոնների ծավալը կազմում է մի քանի հարյուր միլիոն մ³։

Աղտոտված են նաև օդային ու ջրային ավազանները։

Հանրապետության գունավոր մետաղաձուլության արտադրական թափոնների ծավալը ջրային ավազաններում հասնում է մինչև 200 միլիոն մ³, իսկ թունավոր թափոնները 1980-ականների վերջին կազմել են շուրջ 18 հզ. տ.:

Կենսաբազմազանության վրա զգալի բացասական ազդեցություն է թողնում ցեմենտի արտադրությունը։ Հրազդան և Արարատ քաղաքներն ու դրանց մերձակա տարածքները չափազանց աղտոտված են ցեմենտի փոշով, որն ազդում է հատկապես ագրոկենսաբազմազանության ու անտառային կենսահամակարգի վրա։

Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ավելի քան 850 կմ երկաթուղային ու 13 հզ. ավտոմոբիլային ճանապարհներին ամբողջովին ոչնչացվել են բնական կենսահամակարգերը։ Ճանապարհային շինարարությունն այսօր սպառնում է նաև հատուկ պահպանվող տարածքներին (Շիկահողի արգելոց և այլնԱնհամեմատ աճել են ավտոմեքենաների գազային արտանետումները: Մյուս կողմից՝ ճանապարհներին մերձակա սանիտարական գոտում կենսաբազմազանությունն աճում է, կատարվում են ծառատնկումներ ու կանաչապատումներ։

Բնական միջավայրի վրա ազդող հզոր գործոն է էներգետիկան, որի արդյունաբերական արտանետումներում մեծ է ՋԷԿ-երի բաժինը։

Բնաշխարհին զգալի վնաս են հասցնում նաև անկազմակերպ զբոսաշրջությունը, բուսական պաշարների (դեղաբույսեր, սնկեր և այլն) չկարգավորված հավաքն ու օգտագործումը, որոնց հետևանքով զանգվածաբար ոչնչանում են բուսական ու կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, շրջակա միջավայրն աղտոտվում է կենցաղային աղբով և այլն։ Այս խնդիրների լուծման ամենաարդյունավետ եղանակներից մեկը բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության բարելավումն է, մարդկանց մեջ բնական միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքի մշակումը։

Հայաստանում և հատկապես Երևանում խորհրդային տարիներին քիմիական արդյունաբերության գերկենտրոնացման և դրա վտանգավոր հետևանքների դեմ համաժողովրդական պայքարի ալիք բարձրացավ 1980-ականների վերջին։ Այդ ալիքի ճնշման տակ փակվեցին հանրապետության քիմիական արդյունաբերության «Նաիրիտ» ԳԱՄ-ը (1990), ՀԱԷԿ-ը (1991) և այլ ձեռնարկություններ։ Չնայած հետագայում հարկ եղավ դրանք վերաբացել:

Եվորպես վերջաբան փորձեմ արտահայտել կարծիքս, այն մասին, թե ինչպես եմ պատկերացնում Հայաստանը «ավելի մաքուր»: Նախ, հարկավոր է, որ ժողովուրդը, անհատը փորձեն օգնել բնությանը, թեկուզ հինգ րոպեով, բայց մտածեն բնության մասին, խնայեն, փորձեն որևէ միջոցառումներ կազմակերպեն ի օգուտ բնությանը: Ասեմ, որ ժողովրդի մեջ մտնում են նաև կառավարությունը, պատգամավոր-նախարարներընրանք էլ պետք է միջոցներ ներդնեն ՀՀ-ի ռեսուրսները ճիշտ օգտագործելու, խնայելու և վերևում թվարկածս խնդիրները լուծելու համար: