Wednesday, April 20, 2016

Կարդում ենք արևմտահայերեն

 
 Զահրատ
Արևմտահայ բանաստեղծ Զահրատը (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան) ծնվել է 1924 Կոստանդնուպոլսում: 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան»
պարբերականի խմբագիր։
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկիք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուները։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն:
Առաջադրանք
Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում:
Գտնել Կիկոյի մասին գրված այլ բանաստեղծություններ:
ԿԻԿՕ ԿԱՄՈՒՐՋԻՆ ՎՐԱՅ Է
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կ՚ ընէ կ՚ երթայ
Կիկօ բազրիքին յենած կը նայի
Ամէն շոգենաւ գալուն Կիկօ կ՚ ուրախանայ
Կամուրջին վրայ է Կիկօ
Քիթը վեր վեր կը քաշէ
Մարդիկ կու գան – մարդիկ կ՚ երթան
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կ՚ ընէ կ՚ երթայ
ՕՏԱՐ
Քաղաքին այդ կողմերը օտար էին Կիկոյին
Բարձր բարձր շէնքերը օտար
Մարդիկը – գեղեցիկ կիները օտար
Գոգնոց հագած աղջիկ մը եկաւ
Հինգ ղրուշ դրաւ ափին –
Օտար էին մարդիկը – օտար –
Կիկօ մուրալու չէր ելած
Առաջադրանք
Ընթերցանություն, քննարկում:
Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Մայմուն
Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են
Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է
Մայմուն որ ասում եմ կապիկ չմտածեք
Տան սև փիսիկի անունն է
Փիսիկ որ ասում եմ լավ չմտածեք
Աշխարհի ամենատգեղ կատուն է
Սև է որ ասում եմ շատ սև չմտածեք
Մթության մեջ աչկերը դեղին են
Դեղին որ ասում եմ արև չմտածեք
Արևը մի հատ է աչքերը երկու
Երկու որ ասում եմ հատ-հատ չմտածեք
Երկուսն էլ սրտի խորգում նույն երազն են տեսնում
Երազ որ ասում եմ մեծ բան չմտածեք
Մարդկանց կողմից սիրված է։
Առաջադրանք
Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Ինչպե՞ս ես հասկանում կյանքի համ արտահայտությունը:
Ըստ հեղինակի՝ ի՞նչն էր կյանքի համը: Քո կարծիքով էլ ի՞նչը կարող է կյանքի համ լինել:
Արևմտահայերենում ինչպե՞ս է կազմվում սահմանական ներկան:
Արևելահայերենում ժխտական դերանունները բայի հետ գործածվելիս կարող են արտահայտել կրկնակի ժխտում` ոչինչ չգիտեմ, ոչ ոք չէր եկել… Իսկ արևմտահայերենում կրկնակի ժխտում չկա:
Զոհաբերում
Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին
Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ
Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Հետո երբ երկրորդն էին մորթում
Երրորդը փորձեց փախչել
Հազից տաս մետր գնաց
ձերբակալեցին
Ես այդ երրորդի միսը կերա
Կյանքի համ ուներ։
Կյանքի համ ասելով նա ի նկատի ուներ որ այդ ոչխարը ուզում էր փրկվել և շարունակել իր կյանքը։