Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել
է
Ջալալօղլու
(այժմ Ստեփանավան)
նորաբաց
երկսեռ
դպրոցում։
1883 թվականից
բնակվել
է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին
սովորել
է Թիֆլիսի
Ներսիսյան
դպրոցում,
սակայն
նյութական
ծանր
դրության
պատճառով
1887 թ.
կիսատ
թող
նելով
ուսումը,
աշխատել
է
Թիֆլիսի
հայ
եկեղեցական
դատարանում,
այնուհետև
Հայ
Հրատարակչական
միության
գրասենյակում
(մինչև 1893 թ.)։ 1893 թվականից
աշխատակցել
է
«Աղբյուր»,
«Մուրճ»,
«Հասկեր»,
«Հորիզոն»
պարբերականներին,
զբաղվելով
գրական
և
հասարակական
գործունեությամբ։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը,
որի
անդամներն
էին
Ավետիք
Իսահակյանը,
Դերենիկ
Դեմիրճյանը,
Լևոն
Շանթը,
Ղազարոս
Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։
Որոշ
ընդմիջումներով
խմբակը
գոյատևել
է
մինչև 1908 թ.։
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական
միությունների
միության
(ՀՀՄՄ)
նախագահ։ Առաջին համաշխարհային
պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի
կրած
վնասները
հաշվելու
և
Փարիզի
հաշտության
խորհրդաժողովին
(1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝
Թումանյանի
գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում
է
Հայաստանի
օգնության
կոմիտեն
(1921-1922)։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների
համար
օգնություն
գտնելու
նպատակով։
Մի
քանի
ամիս
մնալով
այնտեղ
նա
վերադառնում
է
հիվանդացած։
1922 թ-ին տարած վիրահատությունից
հետո
Թումանյանի
ինքնազգացողությունը
լավանում
է,
սակայն
սեպտեմբերին
հիվանդությունը
դարձյալ
իրեն
զգացնել
է
տալիս։
Թումանյանին
տեղափոխում
են Մոսկվայի հիվանդանոցներից
մեկը,
սակայն 1923 թ. մարտի
23-ին,
54 տարեկան
հասակում
Հովհաննես
Թումանյանը
վախճանվում
է: