Monday, February 23, 2015

Ջրոլորտ

1.Ինչպիսի՞ ջուր ենք խմում մենք:
Հայաստանում օգտագործվում է ջրի երեք տեսակ: Դրանք են`
1. Շշալցված ջուր
Հայաստանում շատերը օգտագործում են շշալցվածջուր, չնայած նրան, որ շշալցված խմելաջրի որակիստուգում չի կատարվում, չնայած ժամանակինկատարվել է, բայց համաձայն Կ
առավարության2009թ.-ի մայիսի 29 թիվ 594 Ն որոշմամբ հունիսի 1-իցմինչև 2011թ.-ի հունվարի մեկը դադարեցվում է մանրու միջին ձեռնարկություններում վերահսկողությունը՝արտադրությունը խթանելու համար: Բացի այդՀայաստանում մի քանի շշալցված խմելաջուր և այլըմպելիքներ արտադրող ընկերություններ են գործում:Արդյունքում մեր երկրում առաջանում է բավականինպատկառելի պլաստիկե աղբակույտ, որը լուրջ վնաս է հասցնում բնությանը:

2. Ծորակի ջուր
Հայաստանի ծորակներից եկող ջուրը շատ ավելիլավն է քան շատ ու շատ երկրների ջրերը։ Երևանիխմելու ջուրը լիովին համապատասխանում էհանրապետությունում գործող որակիչափորոշիչներին, հայտարարել է «Երևան ջուր» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։ Նա նշելէ, որ տասն աղբյուրներից ինը աղբյուրի ջուր է, իսկմեկը Արարատի դաշտավայրում գտնվող խորքայինջրհորից է` արտեզյան։ Մեր օրերում խմելու ջուրըսպառման եզրին է: Շատ երկրներ չունեն նույնիսկ խմելու ջուր և ստիպված են ուրիշ ելք ման գալ:Շուտով ջուրը նավթից էլ թանկ և անհրաժեշտ կդառնա և Հայաստանը այն միակ երկրներից է,որտեղ կարելի է ծորակը բացել և ջուր խմել առանցտհաճության զգացումի:

3. Ֆիլտրացված ջուր
Ֆիլտրացված ջուրը արագ առաջընթաց է ապրումնաև Հայաստանում։ Արդեն գրեթե բոլորը ունենբնակարանային ֆիլտրներ, որոնցից օգտվելը շատհեշտ է, պարզապես պետք է սովորական ջուր լցնելֆիլտրի վերևի հատվածը և սպասել մինչևվ ջուրըֆիլտրացվի: դա տևում է մի քանի վայրկյան։ Ջուրը անցնում է ածխի շերտով և դուք ստանում եք իդեալական մաքուր ջուր:


2.   Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի ջուրը
Հին հունական լեգենդներց մեկը ասում է.
Կախարդուհի Ցիրցեյան իր հակարակորդ Սկիլլայիցազատվելու համար հրամայում է թույն լցնել այնաղբյուրի մեջ, որտեղ լողանում էր իր թշնամին։Աղբյուրը լցվում է զզվելի հրեշներով…: Սա ուղղակիլեգենդ է, բայց արդյո՞ք նույն բանը չի կատարվումնաև իրականում։ Ահա այսօրվա իրական թվերը։Բոլոր հիվանդությունների 80%–ի պատճառն է աղտոտված ջրի օգտգործումը: 5000000 նորածիներեխա ամեն տարի մահանում է այնհիվանդություններից, որոնք առաջացել են այն ջրիպատճառով, որը խմել են իրենց մայրերը։Անհանգստացնող վիճակագրությունը մեզ էներկայացրել Առողջապահության միջազգայինկազմակերպությունը։ Ի՞նչ է կատարվում աշխարհում։Պատասխանը մեկն է, ջրային ռեսուրսների ոչռացիոնալ օգտագործումը, հատկապես զարգացածարդյունաբերական երկրներում բերում է բնականհավասարակշռության խախտմանը` գետերի, լճերի,ստորերկրյա ջրերի և համաշխատհային օվկիանոսիաղտոտմանը։
    
3.  Ինչե՞ս է ազդում աղտոտված ջուրը ձեր առողջության վրա:
Ջուրը որը մենք խմում ենք, պետք է անպայման մաքուր լինի: Հիվանդությունները, որոնք փոխանցվում են աղտոտված ջրի միջոցով, առաջացնում են առողջական լուրջ պռոբլեմներ, հաշմանդամություն և բերում է մեծ քանակությամբ մարդկանց զոհերի` հատկապես երեխաների: Աղտոտված ջուրը կարող է պատճառ դառնալ այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են` տիֆը, դիզենտերիա, խոլերա, ստամոքսային ինֆեկցիա, բրուցելյոզ և այլն:       

4.  Ինչպես պահպանենք ջրոլորտը աղտոտումից
Մաքուր ջուրը այն երեք հիմնական տարրերից է, որի վրա էհիմնվում մեր կյանքը (ջուր, սնունդ, օդ): Ջուրը մաքրելուհիմանական միջոցներից է ֆիլտրերի տեղադրումը:  մեծարդյունաբերական գործարանները տեղադրում են նմանֆիլտրեր իրենց ջրատար խողովակների վրա: Կան նաև այլմեթոդներ. Իոնային, ուլտրամանուշակագույն,դիստիլացիոն  մաքրումներ, որոնք ցավոք շատ թանկարժեք են և չեն կարող իրականցվել մեծ քանակներով: Բաըց իմ կարծիքով ամենակարևորը այն է, որ ջրոլորտը մարդուկողմից չաղտոտվի: