Thursday, January 29, 2015

Էներգակիրներ

1. Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:

Բնական  գազն  ընդերքում  գտնվում է  գազային  վիճակում,   ածուխը  պինդ, իսկ նավթը  հեղուկ:
Ածուխն  ի տարբերություն  նավթի և բնական  գազի  ամենատարածված, ամենաէժան,  ամենաառատ  և  շրջակա  միջավայրի  համար ամենավտանգավոր  վառելիքն է:
Ածուխը  ավելի  երկար  կբավականացնի  մարդկանց  (մոտ 400  տարի), ի տարբերություն  գազի (զարգացող  երկրներում  150  տարի, զարգացածերկրներում՝  40 տարի) և  նավթի (40 տարի):

Երեք  վառելիքներից  ամենամաքուր  այրվողն ու  ամենահարմարը արտահանելու և  օգտագործելու համար  բնական  գազն է:
Բնական  գազն ի  տարբերություն  նավթի և  ածխի  ավելի  մեծ  տարածում է գտել  իր  էժանության  և  էկոլոգիապես  մաքուր  լինելու  պատճառով:
Բնական  գազը  տեղափոխելու  հիմնական  միջոցը  խողովակաշարերն են:
Բնական  գազի  այրման  ժամանակ  առաջանում է  ածխաթթու  գազ և ջրային  գոլորշի:
Նավթը  համարվում է  վառելիքներից  ամենակարևորը,  քանի որ  նավթի վերամշակումից են  ստանում  ասֆալտը և բոլոր  տեսակի  տրանսպորտային միջոցներին  անհրաժեշտ  վառելիքի  մեծ մասը:
Նավթին  հասնելու համար  խորը  հորատանցքներ են  փորվում:
Նավթը  տեղափոխվում է  նավթամուղերով,  երկաթուղով և  նավերով:
Նավթամուղեր  կառուցելու  նպատակով  քանդվում են  Էկոհամակարգերը, որովհետև  դրանք  անցնում են  անտառապատ  տարածքներով: 
Եթե   նավթամուղն անցնում է  ջրային  ավազանների  հատակով, ապա  այսդեպքում  մեծանում է  ջրային  ավազանների  նավթամթերքով  աղտոտելու  ռիսկը:
Ածուխը  արտահանում են  բաց  և  փակ  տարբերակներով: Երկու  դեպքում էլ մեծ  վնաս է  հասցվում  բնությանը:  Բաց  եղանակով  արդյունահանելուցհեռացվում է վերին  հեղային  շերտը, և  հսկայական  տարածքներ անպիտան են դառնում: Իսկ  փակ  եղանակով  արդյունահանելու  դեպքում   գետնի  տակ առաջանում են  ստորգետնյա  դատարկություններ, որոնք  կարող են  դառնալ փլուզումների  պատճառ:
Ածխի  այրման  հետևանքով  մթնոլորտում  ավելանում է  ածխածնի  քանակությունը:

2.Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքայինաղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:

Արևային  էներգիա, քամու  էներգիա,  ջրային  էներգիա

Արևային  էներգիան  Արևային  հսկայական և անսպառ ռեսուրս է, էկոլոգիապես  մաքուր  և  շրջակա  միջավայրի  համար  անվտանգ:
Սակայն  արևային  էներգիա  ստանալու  և  կուտակելու  համար  մեծածավալ սարքավորումներ են  պահանջվում:
Քամու  էներգիան  նույնպես  անսպառ և  անվտանգ  ռեսուրս է, առաջանում է մթնոլորտային բարձր և  ցածր  ճնշումների  հետևանքով, սակայն  քամին  անընդհատ  չէ, և  դրա  համար  անհրաժեշտ է  կուտակել  էներգիան  մշտապես օգտագործելու համար:

Ջրային էներգիան  ավելի մեծ  կիրառություն  ունի:  Ջրային  էներգիայով են աշխատում  Հէկ-երը,  Ջէկ-երը և Աէկ-երը:  Ջրային էներգիայի  ստացումը բացառում է   թունավոր  նյութերի  արտանետումները,  սակայն  այնուամենայնիվ իրենց  բացասական  ազդեցությունը  թողնում են  բնության  վրա: Ամբարտակների  կառուցման  համար հսկայական  անտառային տարածքներ վերանում են,  կենդանական  աշխարհը  նույնպես, հսկայական հողային տարածքներ  ծածկվում են  ջրով: