Wednesday, April 15, 2015

Կենսոլորտի պահպանումը


1.Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:
Կենսոլորտ, Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների մի մասն է, որը բնակեցված է կամ բնակեցված է եղել
կենդանի օրգանիզմներով։ «Կենսոլորտ» հասկացությունը ներառել է կենսաբանության մեջ Ժան-Բատիստ Լամարկը 19-րդ դարի սկզբում, իսկ: երկրաբանության մեջ առաջարկել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թ.: Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վ.Ի. Վերնադսկին: Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում: Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն. Կենսոլորտ` տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ։ Այն դեպքում, երբ կյանքի գոյությունը տիեզերական այլ մարմինների վրա դեռևս հայտնաբերված չէ, բացի Երկրից։ Կարծիք կա, որ կենսոլորտը կարող է տարածվել նրանց վրա ավելի թաքնված բնագավառներում, օրինակ՝ քարոլորտ, խոռոչներում կամ սառցատակային օվկիանոսներում։ Այսպես, օրինակ, դիտարկվում է կյանքի գոյության հավանականությունը Եվրոպայի Յուպիտերի արբանյակների մեջ:2 .Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք  օրինակներ: Ջրային ռեսուրսների էկոլոգիական նշանակությունը ցայտուն ձևովարտահայտվում է կենսոլորտումորտեղ կյանքի գոյությունը պայմանավորված է ջրի առկայությամբ: Բացի այն, որ կենդանի օրգանիզմների  2/3-ը կազմում է ջուրը, նա նաև այն միջավայրն է, որի անմիջական մասնակցությամբ լուծվում են սննդանյութերը:  Բազմահազար ծովային կենդանիների ու բույսերի համար ջուրը կյանքի միջավայր է:Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազափոխանակության ճանապարհով: Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Ապրելով ջրերում այդ օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն:
3.Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
Գիտնականները եկան այն եզրակացության, որ բույսերի ու կենդանիների բազմազանության պահպանության միջոցառումներին կազմակերպված բնույթ տալու և արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բացահայտել այն բուսատեսակներն ու կենդանատեսակները, որոնք ոչնչացման վտանգի տակ են: «Կարմիր գիրքը»հազվադեպ և ոչնչացման վտանգի տակ գտնվող օրգանիզմների համակարգված ցուցակն է:Բուսական ռեսուրսների պահպանության կարևորագույն ուղղությունը բույսերի բազբազանության՝ գենոֆոնդի պահպանումն է: Գենոֆոնդը բուսատեսակների ժառանգական հատկանիշների ու հատկությունների ամբողջությունն է: Ամեն մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն իրեն բնորոշ ժառանգական հատկությունները: Գենոֆոնդը կյանքի շարունակման անհրաժեշտ պայմանն է: Բուսատեսակների պահպանության գործում կարևոր է դրանց հավաքի ճիշտ կազմակերպումն ու վերահսկումը: Բուսական ռեսուրսների պահպանման ու վերականգնման հիմնական ուղղություններն են ` գենոֆոնդի պահպանումը, հատուկ պահպանվող տարծքների առանձնացումը, բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծումը, անտառային տնտեսության կազմակերպումը, Անտառային հրդեհների դեմ պայքարը: Բուսական ռեսուրսները շատ կարևոր դեր են խաղում մարդու կյանքում, օրինակ մարդիկ բուսական ռեսուրսներից ստանում են ` դեղաբույսեր, սննդային բույսեր, կերաբույսեր և այլն:Իմ կարծիքով դրանց պահպանման համար, կարևոր է բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծումը: Իմ կարծիքով մարդկությունը պետք է ստեղծի հատուկ միջավայր բուսական ռեսուրսների համար, ՀՀ-ում նույնպես մարդիկ կարող են ստեղծել հատուկ միջավայր բուսական ռեսուրսների համար:Մարդու տնտեսական գործունեության հետևանքով վատթարանում են կենդանիների բնակատեղերի պայմանները: Ճահիճները չորանում են, գետերն ու լճերը ծանծաղում են և աղտոտվում տարբեր թունավոր նյութերով: Այս բոլորը բացասաբար է ազդում ջրում բնակվող կենդանիների վրա: Այսպիսի դեպքերում արհեստական ջրավազաններ են ստեղծում կենդանիների բնակության համար: Մեծ է կենդանիների կլիմայավարժեցման և վերաբնակեցման դերը: Վերաբնակեցման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը, իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից: Կենդանական ռեսուրսների պահպանման ու վերականգնման գլխավոր ուղղություններն են ` կենդանիների համար միջավայր ծառայող ջրային և բուսական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը, որսի կարգավորումը, արժեքվոր ձկնատեսակների մրցակիցների ոչնչացումը, հատուկ պահպանվող տարածքներ ստեղծումը:Իմ կարծիքով այս ուղղություններից ամենակարևորը հատուկ պահպանվող տարածքների ստեղծումն է, քանի որ տարածքների ստեղծման դեպքում կենդանիները կապրեն ավելի լավ պայմաններում:Կարևոր է նաև որսի կարգավորումը, այդ դեպքում շատ կենդանիներ չեն ծառայի որպես որս: ՀՀ-ում հնարավոր է ստեղծել արգելոցներ,արգելավայրեր, քանի որ դրանք հուսալի ապաստան են հազվադեպ և արժեքավոր կենդանատեսակների համար:
4.Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը:
Երկիր մոլորակի վրա կենդանիներն ու բույսերը տեղաբաշխված են տարբեր գոտիներում՝ ըստ իրենց գոյատևման պայամաններից ու հարմարություններից: Գրեթե բոլորի պարագայում առաջին գործոնը տվյալ տեղանքի կլիմայական պայմաններն են: Ցանկացած կենդանի օրգանիզմ՝ լինի դա բույս թե կենդանի, ապրում է այնտեղ, որտեղ «սովոր է» կամ էլ այնտեղ, որտեղ իր նախկին սերունդն է բնակվել: Բայց մարդիկ՝ իրենց գործունեությունը ծավալելու համար, փորձել են իրենց ընտրած տեղանքին հարմարեցնել այն բուսերն ու կենդանիները, որոնք կարող են իրենց պիտանի լինել:Այդ ամենից էլ առաջ է եկել, և մինչև հիմա մարդկանց կողմից կիրառվում է կլիմայավարժեցման գործընթացը: Բառը հենց իրենից հուշում է, որ դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների: Կլիմայավարժեցման, կենդանիների վերաբնակեցման ու պահպանման հարցերում մեծ դեր են խաղում արգելոցները, արգելավայրերը և ազգային պարկերը: Դրանց լավ օրինակ է Հայաստանում գտնվող արգելոց ներից մեկը՝ Խոսրովի արգելոցը, որտեղ վերաբնակեցվել ու կլիմայավարժեցման են ենթարկվել բեզոարյան այծը, վարազը, լուսանը և շատ այլ կենդանիներ: Այդ արգելոցում հանդիպում են նաև շատ հազվադեպ հանդիպող կենդանիների տեսակներ՝ հայկական մուֆլոնը, վայրի աղավնին, սպիտակագլուխ անգղը, գառնանգղը, ուսուրական բծավոր եղջերուն և այլն:Կլիմայավարժեցումը, որպես այդպիսին ունի մի բացասական կողմ, որը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել, դա տեսակի ոչնչացումն է: Մարդիկ շատ հաճախ փորձում են ինչ-որ տեղում գոյատևող, կարմիր գրքերում գրանցված, ոչնչացման եզրին գտնվող կենդանիների կամ բույսերի տեսակներին ենթարկել կլիմայավարժեցման և այդ գործողության ժամանակ լինում են դեպքեր, երբ այդ քիչ մնացած տեսակն էլ արդեն վերանում է:Բացի այդ, այն ունի նաև շատ դրական կողմեր: Դրանցից մեկը տեսակի բազմացումն է:Օրինակ Աֆրիկայում բնակվող որևէ կենդանու, որը կարող է ապրել միայն շոգ ու չոր պայմաններում, փորձեն վարժեցնել ավելի խոնավ ու բարեխառն կլիմայական պայմաններում բնակվելուն: Այդ դեպքում կենդանու այդ տեսակի համար դրական կլինի առաջին հերթին իր շուտ ոչնչացման հավանականությունը, ինչպես նաև, կբազմանա ոչ թե մի տեղում, այլ արդեն աշխարհի տարբեր վայրերում:Չնայած այդ ամենին, վերաբնակեցումն օգնեց նաև վերականգնել ոչնչացման եզրին գտնվող մի շարք կենդանիների պահպանումը(սպիտակ արջ, ուսուրական վագր, զեբր և այլն):