Երկրորդ համաշխարհային պատերազմ է կոչվում այն ռազմական գործողությունը, որը տեղի է ունեցել
1939 թվականի
սեպտեմբերի
1-ից
մինչ
1945 թվականի
սեպտեմբերի
2-ն
ընկած
ժամանակահատվածում`
պատերազմական
գործողությունների
տարբեր
թատերաբեմերում:
Երկրորդ
համաշխարհային
պատերազմի
սկիզբ
է
համարվում
Գերմանիայի
հարձակումը
Լեհաստանի
վրա
1939 թվականի
սեպտեմբերի
1-ին,
իսկ
ավարտը`
1945 թվականի
սեպտեմբերի
2-ը`
ամերիկյան
«Միսսուրի»
գծանավի
վրա
Ճապոնիայի
անվերապահ
կապիտուլյացիայի
ստորագրումով:
Պատերազմը
համաշխարհային
պատմության
մեջ
իր
մասշտաբներով
չունի
համարժեքը:
Այս
կամ
այլ
ձեւով
այդ
ժամանակ
մոլորակի
վրա
գոյություն
ունեցող
73 պետությունից
61-ը
մասնակցել
է
այս
պատերազմում:
Պատերազմում
ներգրավված
է
եղել
երկրի
բնակչության
80% -ը,
իսկ
պատերազմական
գործողությունները
տեղի
են
ունեցել
երեք
մայրցամաքների
տարածքներում
եւ
չորս
օվկիանոսների
ջրերում:
Երկրորդ
համաշխարհային
պատերազմի
ժամանակ
վեց
պետություններ
մասնակցել
են
ինչպես
նացիստական
բլոկի,
այնպես
էլ
հակահիտլերյան
կոալիցիայի
կողմից:
Դրանք
են՝
Իտալիան,
Ռումինիան,
Բուլղարիան,
Ֆինլանդիան
եւ
Իրաքը:
Նացիզմի
դեմ
պայքարում
այս
ցուցակին
վերջինը
միացել
է
Ֆինլանդիան`
1944 թվականի
սեպտեմբերի
19-ին:
Խորհրդային
Միության
մասնակցությունը
Երկրորդ
համաշխարհային
պատերազմին
բաժանվում
է
երկու
ժամանակահատվածի`
Հայրենական
Մեծ
պատերազմը
(1941 թվականի
հունիսի
22-ից
մինչ
1945 թվականի
մայիսի
9-ը)
եւ
խորհրդային-ճապոնական
պատերազմը
(1945 թվականի
օգոստոսի
9-ից
մինչ
սեպտեմբերի
2-ը):
Խորհրդային
պատմագրության
մեջ
ընդունված
չի
եղել
Երկրորդ
համաշխարհային
պատերազմի
մեջ
ներառել
այնպիսի
դրվագներ,
ինչպիսիք
են
Կարմիր
բանակի
Լեհաստանի
արշավը
1939 թվականին,
խորհրդային-ֆիննական
պատերազմը
1939-1940 թվականներին
եւ
Խալխին-Գոլե հակամարտությունը
1939 թվականին:
Երկրորդ
համաշխարհային
պատերազմը
մնում
է
միակ
զինված
հակամարտությունը,
որի
շրջանակներում
միջուկային
զենք
է
օգտագործվել:
1945 թվականի
օգոստոս
6-ին
«փոքրիկ»
կոչվող
ռումբը
նետվեց
ճապոնական
Հիրոսիմա
քաղաքի
վրա,
իսկ
օգոստոսի
9-ին
ԱՄՆ
օդուժը
«հաստլիկ»
անվանումով
լիցքը
նետեց
Նագասակիի
վրա:
Մահացածների
ընդհանուր
թիվը
կազմեց
90-166 հազար
մարդ`
Հիրոսիմայում
եւ
60-80 հազար
մարդ`
Նագասակիում:
Չնայած
այն
հանգամանքին,
որ
Երկրորդ
համաշխարհային
պատերազմի
ավարտից
անցել
է
69 տարի,
Ռուսաստանի
եւ
Ճապոնիայի
միջեւ
խաղաղության
պայմանագիր
չի
ստորագրվել:
1939թ.
սեպտեմբերի
1-ին
ֆաշիստական
Գերմանիան
հարձակվեց
Լեհաստանի
վրա,
որով
սկսվեց
Երկրորդ
համաշխարհային
պատերազմը:
Դրանից
մեկ
շաբաթ
առաջ`
օգոստոսի
23-ին
Գերմանիան
եւ
ԽՍՀՄ-ը ստորագրել
էին
չհարձակման
համաձայնագիր,
որով
ազդեցության
գոտիների
էին
բաժանել
Արեւելյան
Եվրոպան:
1939-40թթ.
Գերմանիան
գրավեց
գրեթե
ողջ
Եվրոպան,
իսկ
ԽՍՀՄ-ը տարածքներ
գրավեց
Լեհաստանից,
Ֆինլանդիայից,
Ռումինիայից,
խորհրդայնացրեց
Մերձբալթյան
հանրապետությունները:1941թ. հունիսի 22-ին Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը: Այն բաժանվում է երեք ժամանակաշրջանի: Առաջին փուլն ընդգրկում է 1941թ. մինչեւ 1942թ. նոյեմբեր ամիսը, երբ խորհրդային բանակը հիմնականում կրում էր պարտություններ եւ նահանջում՝ թշնամուն թողնելով հսկայական տարածքները: Եկրորդ փուլը սկսվում է 1942թ. նոյեմբերին, երբ ծավալվեց Ստալինգրադի ճակատամարտը, որում խորհրդային բանակը տարավ պատմական հաղթանակ եւ բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ: Այն ամրապնդվեց 1943թ. ամռանը Կուրսկի ճակատամարտում տարած հաղթանակով: Երրորդ փուլն ընդգրկում է 1944-1945թթ., երբ խորհրդային զորքերը թշնամուց ազատագրեցին օկուպացված շրջանները, Արեւելյան Եվրոպայի երկրները եւ հաղթականորեն մտան Բեռլին:
1945թ. մայիսի 9-ին Գերմանիայի պարտությամբ ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, իսկ սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի կապիտուլյացիայով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը հսկայական արհավիրքներ պատճառեց ամբողջ մարդկությանը: