Monday, February 23, 2015

Տնտեսագիտություն.առաջադրանքներ

Տերմին-նշանակություն

1.Գին-Ապրանքի կամ ծառայության դրամական արժեք:                          

2.Արտադրող-Մարդ, ով կազմակերպում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը:

3.Հավասարակշռության գին-Առաջարկի և պահանջարկի հավասարության արդյունքում ձևավորված դրամական արժեք:

4.Վերջնական սպառման ապրանք-Ապրանքներ և ծառայություններ, որ վաճառվում են շուկայում և ենթակա չեն վերավաճառման:                               


5.Վարչահրամայական տնտեսություն-Տնտեսություն որ կառավարվում է պետության կողմից:


6.Շուկա-Վայր, որտեղ հանդիպում են արտադրողները և սպառողները, որտեղ վաճառքի են ներկայացված ապրանքներն և ծառայությունները:
7.Պահանջարկ-Բարիքների այն քանակությունը, որ սպառողները ցանկանում են և կարող են գնել, առկա շուկայական գնի պայմաններում:
8.Տնտեսագիտություն-Գիտություն, ռեսուրսների և դրանց ռացիոնալ շահագործման մասին:
9.Ծառայություն-Արժեք, որը ոչ շոշափելի է և ոչ նյութական:
10.Հարկ-Եկամտահարկից պահվող տուրք:
11.Այլընտրանքային արժեք-Ապրանք կամ ծառայություն, որից պետք է հրաժարվել մի այլ ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար:
12.Ինֆլացիա-Գների ընդհանուր մակարդակի աճ, որ ուղեկցվում է դրամական միավորի  արժեզրկմամաբ
13.Մենաշնորհ-Շուկայում մրցակից չունեցող արտադրող:
14.Առաջարկ-Բարիքների այն քանակությունը, որ արտադրողները ցանկանում են և կարող են արտադրել`վաճառքի ներկայացնելով շուկայում, առկա շուկայական գնի պայմաններում:
15.Սպառող-Մարդ ով գնում է ապրանքներն և ծառայությունները:
16.Տնտեսություն-Համակարգ, որում իրականացվում է արտադրություն և սպառում, բաշխում և փոխանակում:
17.Շուկայական տնտեսություն-Համակարգ, որտեղ տնտեսությունը կառավարվում է մասնավորի կողմից:
18.Ծախք-Եկամուտ հետապնդող ծախս
19.Դոտացիա-Պետական հատկացումներ մասնավոր ձեռնարկություններին:
20.Տրանսֆերտ-Պետությունների միջև իրականացվող դրամական փոխանցումներ:

 Շարունակել միտքը:

1.      Շուկան վայր է, որտեղ  հանդիպում են  արտադրողները  և  սպառողներըորտեղ  վաճառքի են  ներկայացված  ապրանքները ու  ծառայությունները:

2.      Տնտեսական ռեսուրսները չորսն են`  աշխատանքըկապիտալը,  հողը  և ձեռներեցությունը:
3.      Ապրանքի շուկայական գնի բարձրացման զուգընթացպահանջարկը  փոքրանում է:
4.      Շուկայական տնտեսությունում ապրանքների և ծառայությունների արտադրությունը իրականացվում է  արտադրողի կողմից, շուկան գտնվում է  պետության ձեռքում:
5.      Պահանջարկի և առաջարկի հավասարության արդյունքում առաջանում է հավասարակշռության գին:
6.      Տնտեսության պետական կարգավորման հիմնական ուղությունները երկուսն են, դրանք ենհարկաբյուջետային  քաղաքականությունը և դրամավարկային  քաղաքականությունը:
7.      Ծախքը եկամուտ  հետապնդող  ծախսն է:
8.      Առանձգական են կոչվում այն ապրանքները, որոնց պահանջարկը  աճում է  գնի  փոփոխության  հետԳնի  իջեցման հետ  համընթաց  մեծանում է  պահանջարկը, բարձրացման   հետ համընթաց՝  փոքրանում:
9.      Վարչահրամայական կամ պլանային տնտեսության ժամանակ ապրանքների և ծառայությունների արտադրությունը իրականացնում է  պետության  կողմից:
10.  Պետության կողմից վարվող հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղություններն են`ապահովել  զբաղվածություն  և  բարձր  տնտեսական  աճ  կապված  պետական  ծախսերի, հարկային  քաղաքականության, պետական  բյուջեի  պակասորդի կամ  հավելորդի  փոփոխության հետ:
11.  Պետական բյուջեի եկամտատեսակներն են  շահութահարկըեկամտահարկը, սոցվճարը:
12.  Ապրանքափոխանակություն կամ բարտեր:
13.  Ներմուծման և արտահանման տարբերությունը կոչվում է : Երբ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, ապա ….
14.  Պետական բյուջեի ծախսերի և եկամուտների բացասական տարբերությունը կոչվում է բյուջեի …:
15.  Առաջարկը բարիքների այն քանակությունն է, որը արտադրողները  ցանկանում են  և  կարող են  արտադրել՝  վաճառքի  ներկայացնելով  շուկայում  առկա  շուկայական  գնի  պայմաններում
16.  Կապիտալի արժեզրկում կամ գնի  անկում:



2.    Պատասխանել հարցերին ներկայացնելով սեփական տեսակետը:

1.      Շուկայական տնտեսության հիմնական բնութագրիչը ազատ ձեռնարկատիրության իրավունքն է: Ի՞նչ է տալիս ազատ ձեռնարկատիրության իրավունքը, ինչո՞ւ է դա կարևոր տնտեսության զարգացման համար, ի՞նչ դրական փոփոխություն է ենթադրում
Ազատ  ձեռնարկատիրության  իրավունքը  հնարավորություն է  տալիս ՀՀ-ում  զբաղվել  ապրանքների  արտադրմամբ  և  առք ու  վաճառքովՀՀ-ում  ազատ  ձեռներեցի  իրավունք  կարող է  ստանալ  ոչ միայն  երկրի   քաղաքացին,այլև  օտարերկրացիները:
Շուկայական  տնտեսության  զարգացման  դրական  կողմերը.
·         Ինչքան  շատ մարդիկ են  մտնում  շուկայական  հարաբերությունների  մեջ, այնքան  շատանում են  ապրանքների  տեսակները, շուկան  ընդլայնվում է:
·          Ինչքան նույն  ապրանքատեսակները   շատանում ենև  շատերն են  սկսում  արտադրել կամ ներմուծել,   արտադրողները  ստիպված են  լինում  գնի կամ  գովազդի   օգնությամբ  սպառողներին  գրավելԵվ  գնորդին  գրավելու  համար  արտադրողներից  մեկը  ապրանքի  գնի  մեծ  չափով  իջեցնում է, որը  ստիպում է  մյուս  արտադրողներին  նույնն անել, կամ  դուրս  գալ  շուկայիցԵվ  այդտեղ  շահողը  նույնպես  սպառողն է
·         Ազատ  ձեռներեցները  իրենց  գործունենությունը  ծավալելու  համար  հարկ են  մուծումորը  գնում է  պետության  բյուջե
·          
2.      Ապրանքի գնի բարձրացման զուգընթաց, նվազում է ապրանքի պահանջարկը: Ո՞րն է դրա պատճառը, բացատրել երևույթը:
Յուրաքանչյուր  մարդ  ապրանք  գնելիս  նայում է  որակին, և  գրպանի  պարունակությանըԵթե  տվյալ  ապրանքը  շահավետ  չէ   սպառողի  համարուրեմն  ինչքան էլ  ապրանքը  որակյալ  լինիմեկե  չի  սպառվի, և  հակառակը, եթե  անորակ  լինի, բայց  շահավետ  քիչ  սպառում  կունենա:
Եթե  մարդը  իր  սովորական  աշխատավարձով  կարողանում էր  գնել  ինչ-ինչ  ապրանքներապա  ապրանքների  թանկացման   հետևանքով այդ  ապրանքների  մի  մասը   նա չի կարողանա գնել   ստաբիլ  աշխատավարձովԵվ  կարծում եմ, եթե  երկրում  ապրանքների թանկացում է  տեղի  ունենում  և  հատկապես  մշտական  սպառման  ենթակա  ապրանք, ապա  այդ  դեպքում  գոնե  պետք է  աշխատավարձի  չափը  բարձրացվի:
3.      Ներկայացնել Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռք» գաղափարը: Որքանո՞վ է դա կարևոր տնտեսության մեջ:

Արտահայտության  իմաստը  կայանում է նրանում, որ  մարդու  գրպանի  պարունակութունն  ավելանում է ինչ-որ  մեկի  պահանջմունքը  բավարարելովԱյսինքն  սպառողը  արտադրողից  գնում է  ապրանք, իր  պահանջմունքը  բավարարելու  համար, արտադրողը  պահանջմունքը  բավարարելու  համար ստանում է  գումարայսինքն  շահում է  թե՛  սպառողը, թե՛  արտադրողը: Իսկ  գլխավոր  շահողը  պատությունն է: