Thursday, January 29, 2015

Մթնոլորտ

1.     Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
2010-2013թթ  հետազոտությունների  համաձայն՝  Երևանի  օդի  աղտոտվածությունը նորմայից  բարձր  է:  Պատճառը  համատարած  շինարարությունն  է,  ավտոմեքենաների թվի  ավելացումը  և  կանաչ  տարածքների  կրճատումը:  Այս  ամենին  գումարվում է  նաև մայրաքա
ղաքի  տրանսպորտի  հագեցվածությունը
Հետազոտությունների  արդյունքում  քաղաքը  բաժանվել է  երկու մասի:
  Քաղաքի  հյուսիսային  հատվածը՝  Նորքի  զանգվածը  և  Ավանը  ծանրաբեռնված են փոշով,  արդյունաբերական  հարավը՝  ծանր մետաղներով:  Ըստ  փոևձագետների՝   փոշու ծանրաբեռնվածությունը  էլ ավելի է  մեծանում  ամռան  ամիսներին:
Հայաստանի  բնապահպանության  նախարարությունը  <<Հայ  էկոմոնիտորինգը>>  հրապարակել է  Երևանի  օդային  ավազանի  աղտոտվածության    տվյալները.
·         Ավտոմատ դիտարկումների տվյալների համաձայնԵրեւանի մթնոլորտում ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 1,3 անգամազոտի օքսիդինը ` 1,4:
·         Ածխածնի մոնօքսիդի ամսվա առավելագույն կոնցենտրացիան դիտվել է Նոր-Նորք համայնքի տարածքի մթնոլորտումազոտի երկօքսիդինըԿենտրոն  համայնքի տարածքի մթնոլորտումազոտի օքսիդինըԱրաբկիր համայնքի տարածքի մթնոլորտումծծմբի երկօքսիդինըՆոր-Նորք  համայնքի տարածքի մթնոլորտում:
ԱյսպիսովՆոր Նորքն «առաջատար է» ածխածնի մոնոքսիդի ու ծծմբի երկօքսիդի քանակությամբ:



     2.       Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը
   Մեր  միջավայրը   աղտոտող  հիմնական  պատճառներն են   տրանսպորտըարդյունաբերությունըգյուղատնտեսությունը և  կենցաղը
1)ՏրանսպորտՏրանսպորտը  երկու  բացասական  ազդեցություն է  թողնում  մթնոլորտի  վրա՝
·          Վառելիքի  այրման  համար  ծախսվում է  թթվածին,
·         Այրման  ժամանակ  առաջացող  թունավոր  արգասիքները  արտանետվում են  մթնոլորտ:

2)  ԱրդյունաբերությունՋերմաէլոկտրոկայանները  աշխատում են  հանքային  վառելիքով՝ բնական գազովքարածխով, նավթովմթնոլորտ են  արտանետում  հսկայական  քանակությամբ  գազային  նյութեր:
Իրենց  բացասական  ազդեցությունն  ունեն  նաև  քիմիական  նյութերպլասմասսաներգունավոր և  սև  մետաղներ  արտադրող  գործարաններըև  սրանցից  յուրաքանչյուրը  իր  բացասական  կողմն  ունի՝  յուրաքանչյուր  գործարան  ունի  իրեն  բնորոշ  արտանետումներ:
3)  ԳյուղատնտեսությունԳյուղատնտեսության  երեք  հիմնական  պատճառներն են՝
        Պարարտանյութերի  օգտագործումը, որոնք  իրենց  բացասական  ազդեցությունն են  թողնում  թե՛  արտադրության, թե՛  կիրառության ժամանակ,
·         Գյուղատնտեսության  մեջ  օգտագործվող  տեխնիկան,
·         Եվ  գյուղատնտեսական  արտադրությունից  մնացորդների  այրումըփայտածուխ  արտադրելու  նպատակով  անտառների  այրումը  և  այլն:

                  4) ԿենցաղԽոհանոցում  գազօջախի  մոտ  աշխատելիս  կինը 3 ժամվա ընթացքում  20  տուփ  ծխախոտին  համարժեք  թունավոր  նյութ է  շնչում:


3.  Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրաբերելօրինակներ
Ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն ավելի բարեկեցիկ եւ հարմարավետ են դարձնում մեր առօրյանայլեւ մարդուն կանգնեցնում են մի շարք հիմնախնդիրների առջև։ Աշխարհում այսօր գերխնդիր է օդի աղտոտվածության բարձր մակարդակըորը տարբեր թունավոր արտանետումների՝ ազոտի օքսիդներիծանր մետաղներիարդյունաբերական փոշու,օզոնային շերտի վնասմանավտոտրանսպորտի արտանետումների հետեւանք է։ Բնական ֆիլտրեր հանդիսացող կանաչ տարածությունների կրճատումը հնարավորություն չի տալիս վերականգնել հավասարակշռությունըինչն անդառնալի հետեւանքներ է ունենում մարդու առողջության եւ բնության վրա։ Պատահական չէոր վերջին շրջանում բավականին մեծացել են վերին շնչուղիներիինչպես նաեւ ալերգիկ հիվանդությունները։ Այդ միտումը նկատվում է ամբողջ աշխարհումայդ թվում՝ նաեւ Հայաստանում։
Վնասակար նյութերն ընկնում են ոչ միայն շնչուղիներայլեւ արյունատար համակարգ,օրգանիզմի տարբեր հյուսվածքներ՝ նպաստելով այնպիսի հիվանդությունների զարգացմանը,ինչպիսիք են՝ թոքերի քաղցկեղըինֆարկտըբրոնխիտըասթմանալերգիկ հիվանդություններընյարդայինիմունայինսիրտանոթային համակարգերի եւ շնչուղիների ախտահարումը։
Ներկայումս հանրապետությունում էապես կրճատվել է արդյունաբերությունըդրա փոխարեն մեծացել է տրանսպորտի եւ դրա արտանետումների ազդեցությունը։ Երեւանի դեպքում այդ ցուցանիշն անգամ գերազանցում է գործարանների արտանետումների բացասական ազդեցությանը։ Ավտոտրանսպորտի արտանետումները եւ կենցաղում փայտի օգտագործումը հանդիսանում են այնպիսի միկրոմասնիկների աղբյուրորոնք չափազանց վնասակար են առողջության համար եւուսումնասիրությունների համաձայնկրճատում են կյանքի տեւողությունը ու մեծացնում հիվանդացության մակարդակը։ Դրանք առավել վտանգավոր են այն առումովոր մնում են մարդու շնչառության մակարդակի բարձրության վրա։
4.   Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Կարծում եմ  մթնոլորտն աղտոտումից  պաշտպանելու համար  անհրաժեշտ է  ևս  մեկ անգամ  ընթերցել  2 հարցը՝մթնոլորտն  աղտոտող հիմնական  պատճառները, և   տրանսպորտի, արդյունաբերությանգյուղատնտեսության մեջ օգտագործել  այնպիսի  նյութեր, որոնք ո՛չ մեզ  կվնասեն, ոչ՛  շրջակա  միջավայրը:
Մարդկությունը  իր  բոլոր  ժամանակներում մեծ  հայտնագործություններ է  անումարտասովոր ու  կարևոր  բաներ է  ստեղծում  մարդկության  կյանքը  հեշտ  ու ավելի պարզ  դարձնելու  համար, բայց  իր  ստեղծածի օգտագործելու  ճիշտ  ձևը  չի  գտնումչի կարողանում  օգտոգործի  էնպեսոր  շրջակա միջավայրը  չաղտոտիև հենց  դա էլ  խնդիրն է: Օր՝տրանսպորտըհնարավոր չէ  պատկերացնել  մարդկանց  գոյատևումն  առանց  դրաբայց  մեծամասամբ  հենց  դա էլ  աղտոտում է  մթնոլորտըՈւղղակի  պետք է  էնպիսի նյութեր  ստեղծելկամ  գտնել, որ  ավտոմոքենան  օգտագործելուց ոչ միայն  հարմար  և  արագ լինի, այլ նաև  անվտանգ  շրջակա  միջավայրի համար: